Իսրայելցի գիտնականները սրտի «կարկատան» են ստեղծել, որի օգտագործումը թույլ է տալիս ոչ միայն փոխարինել սրտի կաթվածի կամ այլ հիվանդությունների հետեւանքով վնասված սրտամկանային հյուսվածքը, այլեւ առցանց ռեժիմով հետեւել հիվանդի սրտի աշխատանքին: Սարքի կազմի մեջ են մտնում ինչպես կարդիոմիոցիտներ, այնպես էլ էլեկտրոնային բաղադրիչներ:  Սարքի օգնությամբ հնարավոր կլինի նաեւ հեռակա կառավարել դեղամիջոցների արտազատումը: 

Գիտնականները նախ պոլիմերային հիմք են ստեղծել, որի երկու շերտերի արանքում ոսկե էլեկտրոդներ են տեղադրել: Էլեկտրոդներից որոշներն ի վիճակի են գրանցել սրտի բջիջների ակտիվությունը, իսկ մյուսները նախատեսված են դեղամիջոցների կամ այլ նյութերի արտազատման համար:  Հետո ապագա չիպը տեղադրել են արհեստական արտաբջջային հիմնակմախքի մեջ, ինչից հետո այն աճեցրել են, ինչի արդյունքում հիմնակմախքը լցվել է կարդիոմիոցիտներով:  

Այս եղանակով ստեղծված հյուսվածքը կրճատվելու կարողություն ունի: Հետազոտողները արդեն ցուցադրել են ոչ միայն սրտային բջիջների ակտիվությանը հետեւելու, այլեւ կրճատման հաճախությունը փոփոխելու հնարավորություն: 

«Կարկատանը» դեռեւս չի փորձարկվել հիվանդների վրա, սակայն Թալ Դվիրը (TalDvir) եւ իր գործընկերները Թել Ավիվի համալսարանից (TelAvivUniversity) իրենց մշակումը հեռանկարային են համարում: