Դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ  հերթական հանդիպման ընթացքում քննարկվեցին «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծում ամրագրված մի շարք դրույթներ:

Հանգամանալից անդրադարձ կատարվեց դեղերի գների պետական կարգավորմանը: Քննարկվեց նաեւ դեղերի հայերեն ներդիր թերթիկի ապահովման հարցը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կարեւորեց նաեւ դեղերի ոլորտում  սոցիալական ծրագրերի իրականացումը:

Նշվեց, որ դեղերի ոլորտում բարեփոխումներ իրականացնելիս առաջնային է  որակի, անվտանգության, արդյունավետության եւ  մատչելիության բոլոր ցուցանիշների ապահովումը:

«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի  նախագծի հիմնարար մյուս սկզբունքները եւ դրույթները քննարկելու նպատակով` պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել հանդիպումները: