Կոլումբիայի ազգային համալսարանի (Universidad Nacional de Colombia) գիտնականները կրծկալ են մշակել, որն ի վիճակի է ախտորոշել կրծքագեղձի քաղցկեղը: Կրծկալը զինված է ինֆրակարմիր սենսորներով, որոնք արձանագրում են կրծքագեղձի ջերմաստիճանը եւ հակազդում են դրա փոփոխություններին:  

Ինչպես նշել է Մարիա Կամիլա Կորտեսը, կաթնագեղձում ուռուցքային գործընթացի զարգացումը հանգեցնում է մարմնի այդ հատվածում արյան հոսքի ավելացման, ինչի հետեւանքով ջերմաստիճանը բարձրանում է:  Ներկառուցված տվիչների օգտագործմամբ սարքը կարող է ոչ միայն հետեւել ջերմաստիճանին, այլեւ պահպանել բոլոր արված չափումների տվյալները. բժիշկները հետագայում հնարավորություն կստանան ծանոթանալու ջերմաստիճանի փոփոխման դինամիկային, եւ այդ տեղեկությունը կարող է օգտակար լինել նրանց:  

Իհարկե նման կրծկալ կրելը մամոլոգին այցելությունից հրաժարվելու առիթ չէ: Սակայն ստեղծողների կարծիքով, նման սպիտակեղենը կօգնի խնդրի մասին կռահել հիվանդության դեռեւս վաղ փուլերում, ինչը զգալիորեն կբարելավի հիվանդի արյունավետ բուժման շանսերը: 

Մշակումը փորձարկվել է առողջ կանանց վրա, իսկ հետո կաթնագեղձի քաղցկեղով տառապող հիվանդների: Հետազոտությունները շարունակվում են եւ նորույթն առայժմ վաճառքի չի հանվել: