Հարավային Կորեայում բացահայտվել է Զիկա վիրուսով վարակվելու առաջին դեպքը: Վարակվածը 43 տարեկան տղամարդ է, որի անունը չեն հայտնում: Նա նոր էր վերադարձել Բրազիլիայից
Կորեաի 43-ամյա քաղաքացու մոտ հաստատվել է Զիկա վիրուսի անալիզի դրական պատասխանը Հայտնի է, որ նա փետրվարի 17-ից մարտի 11-ը ժամանակահատվածում Բրազիլիա էր այցելել, իսկ մարտի 16-ին թուլություն էր զգացել, այդ թվում մկանային սուր ցավեր, հայտնում է «Ռյոնհափ» գործակալությունը:
Այս վիրուսը, որը մոծակներն են փոխանցում, առաջին աանգամ հայտնաբերվել է 1947 թ. Ուգանդայում՝ Զիկա անտառում բնակվող կապիկների մոտ Հինգ տարի անց այն հայտնաբերվել է նաեւ մարդկանց մոտ ՝ Ուգանդայում ու Թանզանիայում Զիկա վիրուսով առաջացած հիվանդության բռնկումներ են գրանցվել Աֆրիկայում, Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում, Ասիայում ու խաղաղօվկիանոսյան երկրներում
Չնայած այս հիվանդության մասին արդեն մոտավորապես յոթ տասնյամյակ է հայտնի է, դրա նկատմամբ ուշադրությունը վերջերս է մեծացել՝ այն բանից հետո, երբ լրատվամիջոցներրը տեղեկացրեցին , որ Զիկա վիրուսը կարող է առաջացնել միկրոցեֆալիա՝ մայրերից վարակված նորածինների ուղեղի ախտահարում:






