Հղիության ախտաբանության համավճար Երեւանում եւ մարզերում չի կիրառվելու։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը։

«Հղիության ախտաբանության հետ կապված որեւիցե համավճար չի կիրառվելու։ Նախնական հրամանը, որով նախատեսվում էր, որ դա պետք է արվի, չեղարկվել է», - ասել է Կարինե Սարիբեկյանը։

Հիշեցնենք, որ հղիության ախտաբանության համավճարների կիրառման հարցը քննարկվել էր բժշկական օգնության որակի եւ կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստում, որի ընթացքում առաջարկվել էր հստակեցնել հղիության ախտաբանության համավճարի ներդրման մեխանիզմները:

Հղիության ախտաբանության համավճարների կիրառման մասին նախնական որոշումը հանրության մեջ բողոքի ալիք էր բարձրացրել։