ՌԴ դեղատներն ու բուժհաստատությունները ստացել են մի փաստաթուղթ, որում «Ռոսզդրավնադզորը» խնդրում է շրջանառությունից հանել «Պարացետամոլ» դեղատեսակի արտադրաշարքը: Բանն այն է, որ ստուգումների ժամանակ այդ դեղորայքի մեջ հայտնաբերվել են օրգանիզմի համար վտանգավոր տարրեր:
«Պարացետամոլի» հաբերից մեկում կողմնակի նյութ են գտել՝ մետաղալարի կտոր: Դեղամիջոցը, որի մասին խոսում ենք, 500 մգ –անոց «Պարացետամոլն» է, փաթեթները 10 –ական հաբերով են, արտադրողը՝ «Օբնովլենիե արտադրական դեղագործական ընկերություն» ՓԲԸ-ն է, սերիան 160415:
Վտանգավոր դեղամիջոցը հայտնաբերել է Չելյաբինսկի շրջանի «Ռոսզդրավնադզորը»: Դեղամիջոցի արտադրողը պետք է տասը օրվա ընթացքում գորոծղություններ ձեռնարկի հնարավոր վնասի կանխարգելման համար ու գերատեսչությանը համապատասխան հաշվետվություն ներկայացնի: Այս պահին այս սերիայի դեղամիջոցի իրացումը դադարեցվել է Առողջապահության ոլորտում հսկողության դաշնային ծառայության կողմից: Դիստրիբյուտորներին, դեղագործներին ու բուժհաստատությունների աշխատակիցներին խնդրել են ստուգել դեղորայքի առկայությունը ու այդ մասին հայտնել «Ռոսզդրավնադզորի» տարածքային մարմիններին՝ դեղամիջոցի առգրավման համար:






