Հավայան համալսարանի գիտնականները վերլուծել են երկու երկարաժամկետ հետազոտության արդյունքները եւ նոր տվյալներ են ստացել թուլամտության բնույթի մասին: Գիտնականները եզրակացրել են հանգել, որ թուլամտությունն առանձին թերություն չէ, այլ գլխուղեղի միանգամից մի քանի հիվանդության առկայության ախտանիշ:
Երկու նախագծում հետազոտության օբյեկտ է դարձել ավելի քան 1100 մարդ, որոնք մահանում էին միջինը 90 տարեկանում: Ընդ որում, նախագծերից յուրաքանչյուրում մասնակցի մահից հետո գլխուղեղի հերձում էր կատարվում:
Մարդկանց գրեթե կեսի ուղեղի հերձման ընթացքում Ալցհայմերի հիվանդության նշաններ են հայտնաբերվել: Սակայն դեպքերի սոսկ 50 տոկոսում էր Ալցհայմերի հիվանդությունը ուղեղի վնասման եւ դրանով պայմանավորված թուլամտության պատճառ հանդիսանում: Մնացած դեպքերում Ալցհայմերի հիվանդության հետ միասին առկա էր նաեւ գլխուղեղի առնվազն մեկ այլ հիվանդություն:
Դիտարկումները գիտնականներին թույլ են տվել եզրակացնել, որ թուլամտությունն ի հայտ է գալիս մի քանի հիվանդության համադրման արդյունքում, որոնցից յուրաքանչյուրը վերաբերում է մտածողական գործառույթների: Մասնագետների խոսքով, գլխուղեղի առնվազն հինգ տարբեր պաթոլոգիա ի վիճակի է թուլամտության զարգացման հանգեցնել, դրանք են` Ալցհայմերի հիվանդությունը, հիպպոկամպի սկլերոզը, Լեւիի մասնիկների հիվանդությունը, միկրոկաթվածները, ուղեղի փոքր քաշը:
«Ամենամեծ թվով եւ բարդությամբ ուղեկցող հիվանդություններ ունեցող մարդիկ առավելագույնս ենթակա են թուլամտության զարգացման վտանգին` ուղեղի պաթոլոգիաներ չունեցող մարդկանց համեմատ», - եզրակացրել են հետազոտության հեղինակները:






