ԱՄՆ-ի Մերիլնեդ նահանգում 4-ամսաական փոքրիկը տառապում էր ուղեղի ուռուցքի հազվադեպ հանդիպող տիպով, որում լիովին ձեւավորված մի քանի ատամ է եղել: Բժիշկներն այսպիսի դեպքի առաջին անգամ են հանդիպել:
Ենթադրաբար, երեխան առաջին մարդն է աշխարհում, որի ուղեղում այդ տիպի քաղցկեղի դեպքում ատամներ են աճել: Տղան առաջին անգամ բժիշկների տեսադաշտում է հայտնվել սովորական զննությունից հետո, որը ցույց է տվել, որ նրա գլուխն սպասվածից արագ է աճել: Նրան Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա են արել, որը հիպոֆիզի մոտ ուռուցք է հայտնաբերել: Նորագոյացության չափերը եղել են 4.1*4*3,5 սմ:
Սքանավորման արդյունքում պարզվել է, որ ուռուցքի մեջ ատամներ են եղել՝ շատ նման այն ատամներին, որոնք աճում են ստորին ստորին ծնոտի մեջ: Երեխայի ուռուցքը վիրահատության միջոցով հեռացրել են, հետագա թեստերը ցույց են տվել, որ դա դանդաղ աճող զանգված է եղել, որը կոչվում է ադամանտինոմատոզային կրանիոֆարինգիոմա:
Վիրահատությունից հետո տղան, բժիշկների խոսքով, լավանում է: Սակայն չնայած սրան՝ նրան կշունտավորեն, որը կապահովի գլխից ուղեղային եւ ողնուղեղային հեղուկի արտահոսքը:
«Ամեն օր չէ, որ ուղեղեի ցանկացած տեսակի ուռուցքի մեջ ատամ ենք տեսնում: Կրանիոֆարինգիոմայի մեջ՝ չլսված է»,- Mail Online-ին ասել է բժիշկ Նարլին Բիթին՝ նեյրովիրաբույժը Մերիլենդ նահանգի համալսարանից, որը վիրահատել է երեխային:






