ՄՌՏ սկանավորումը վաղաժամ ծննդաբերությունը կանխարգելելու ավելի վստահելի միջոց է, քան ուլտրաձայնային հետազոտությունը, ցույց են տվել իտալացի գիտնականների փորձարկումները:
Համարվում է, որ վաղաժամ ծննդաբերության ռիսկը բարձր է արգանդի կարճացված վզիկով (15 մմ եւ պակաս) կանանց մոտ: Սովորաբար ԳՁՀ-ն դա ի հայտ է բերում հղիության երկրորդ եռամսյակում, գրում է New Kerala-ն:
Սակայն ՈւՁՀ-ն վաղաժամ ծննդաբերության կանխատեսման բավականաչափ հուսալի գործիք չէ, որովհետեւ այդ հետազոտությունը չի ապահովում կարեւոր տեղեկություններ արգանդի վզիկի հյուսվածքների փոփոխությունների մասին նախածնային շրջանում` ծննդաբերությունից անմիջապես առաջ: Sapienza University-ի գիտնականների հետազոտությանը արգանդի կարճացված վզիկով կամ ֆետալ ֆիբրոկինետինի դրական թեստով 30 հղի կին է մասնակցել: Դա սպիտակուց է, որն ապահովում է սաղմնային պարկի կպնելը արգանդի ներքին պատին:
Մինչեւ հղիության 35-րդ շաբաթը ֆետալ ֆիբրոքսինի ի հայտ գալը խոսում է վաղաժամ ծննդաբերության բարձր ռիսկի մասին: Մասնակիցները հղիության 23-28-րդ շաբաթում էին: Կանանց 27 տոկոսը ծննդաբերել է ՄՌՏ-ի անցկացումից հետո մեկ շաբաթվա ընթացքում: Սկանավորումը ցույց է տվել, որ այդ մասնակիցների մոտ բարձր էր արգանդի վզիկի ներսում բջիջների խտությունը:






