Կանանց մոտ սրտի կաթվածի զարգացման ռիսկը կարելի է որոշել մամոգրամմայի օգնությամբ, պարզել են ԱՄՆ-ից St. Luke's Hospital-ի գիտնականները: Նրանք կապ են հայտնաբերել կրծքի զարկերակներում կալցիումի քանակի միջեւ, որը հնարավոր է գնահատել թվային մամոգրաֆիայի օգնությամբ եւ պսակաձեւ զարկերակներում կալցիումի նստվածքների: Պսակաձեւ զարկերակների կալցիֆիկացումը սրտանոթային հիվանդությունների զարգացման վաղ նշաններից մեկն է:
Պարզվել է, որ խոշոր զարկերակներում կալցիֆիկացիայի առկայությունը պսակաձեւ զարկերակների կալցիֆիկացիայի անհամեմատ ավելի հզոր գործոն է, քան այլ լավ պարզված գործոնները, ներառյալ խոլեստերինի բարձր մակարդակը, բարձր զարկերակային ճնշումը եւ դիաբետը: Ավելի վաղ գիտությունն արդեն կապ էր հայտնաբերել կրծքի կալցիֆիկացիայի եւ աթերոսկլերոտիկ հիվանդությունների, ինչպես նաեւ սրտի կաթվածների եւ սրտանոթային այլ հիվանդությունների միջեւ:
Սակայն նոր հետազոտությունը կրծքագեղձերում կալցիֆիկացված գնդիկների եւ պսակաձեւ զարկերակների ծավալի միջեւ ավելի ուղղակի փոխազդեցություն է արձանագրում, ինչպես նաեւ օգնում է ռիսկի բոլոր ստանդարտ գործոնների համեմատություն անցկացնել: Գիտնականներն ընդգծում են, որ գեղեցիկ սեռի շատ ներկայացուցիչներ գաղափար չունեն իրենց պսակաձեւ զարկերակների առողջության մասին: Եվ մամոգրաֆիա անցնելու ընթացքում նրանք այժմ կարող են պատասխան ստանալ այդ հարցին, ինչը թույլ կտա ժամանակին միջոցներ ձեռք առնել:






