Իսպանիայում հաստատել են Զիկա տենդի 58 դեպք, հայտնում է Իսպանիայի առողջապահության, սոցիալական ծառայությունների ու հավասարության նախարարությունը: Վարակվածներից ինը հղի կանայք են:
Բոլոր հիվանդները, նախարարության տվյալներով, վարակվել են այլ երկրներ կատարած այցելությունների ժամանակ, իսկ հենց Իսպանիայում վիրուսի փոխանցման դեպքեր դեռ չեն գրանցվել: Ճիշտ է մասնագետների խոսքով, Իսպանիայում էլ կան Aedes Albopictus տեսակի մոծակները, որոնք փոխանցում են Զիկա վիրուսը, բաց դրանք գերազանցաբար արեւելյան ափերին են բնակվում:
Զիկա տենդի առաջին դեպքն է վերջերս հայտնաբերվել նաեւ Արիզոնայում: Մարիկոպա տարածքում բնակվող կինը, տեղական իշխանությունների փոխանցմամբ, ճամփորդել է այն երկրներում, որտեղ Զիկան տարածված է ու ըստ երեւույթին հենց այնտեղ էլ վարակվել է
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռ պաշտոնապես չի հաստատել Զիկա վիրուսի ու վարակված հղի կանանցից ծնված երեխաների մոտ բնածին արատների միջեւ կապի առկայությունը, սակայն այս տարվա փետրվարի 1-ին միջազգային ծավալների բժշկական արտակարգ իրավիճակ է որակել Զիկա տենդի բռնկումը Հարավային ու Հյուսիսային Ամերիկայի երկրներում:






