ԼԹԴ-ի կիրառությունը ճնշում է անցյալի մասին մտորումների հակումը, որոնք կարող են վատ տրամադրության պատճառ հանդիսանալ եւ դեպրեսիա առաջացնել, պարզել են Մեծ Բրիտանիայի Դանդիի համալսարանի գիտնականները:
Ի՞նչ եզրակացությունների է նրանց դրդել փորձարկումը, որի ընթացքում մասնակիցներին ԼԹԴ էին տալիս (հոգեակտիվ նյութ, որը սինթեզում են լիզերինգային թթվից) կամ պլացեբո: Դրանից հետո նրանց հետ հարցազրույցներ էին անում, որոնց ընթացքում պարզվել է, որ ԼԹԴ ընդունած մարդիկ ավելի հազվադեպ էին իրենց պատասխաններում հղումներ անում անցյալին եւ ավելի կենտրոնանում էին այսօրվա օրվա վրա:
Բրիտանացի գիտնականները հոգեմետ դեղամիջոցին էին դիմել` ենթադրելով, որ ԼԹԴ-ն ի վիճակի է դանդաղեցնել ուղեղի աշխատանքի պասիվ ռեժիմի ցանցի աշխատանքը (ՈՒԱՊՌՑ): Նախորդ հետազոտությունները ցույց են տալիս, որ ՈՒԱՊՌՑ-ի ակտիվության ավելի բարձր մակարդակ ունեցող մարդիկ հակված են կենտրոնանալու անցյալի մասին մտորումների վրա եւ հաճախ տառապում են դեպրեսիայից եւ վատ տրամադրություն են ունենում:
Բուժման որոշ ժամանակակից մեթոդիկաներ ուղղված են հիվանդին ազատելու դեպի անցյալ նման ուղեւորություններից, նրան սովորեցնելու` կենտրոնանալ այսօրվա օրվա վրա: Դանդիի համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տալիս, որ ԼԹԴ-ն կարող է այդ նպատակին հասնելու միջոց դառնալ:
Հետազոտողներն առայժմ չեն պարզել, թե հնարավոր է արդյոք ԼԹԴ-ի վրա հույս դնել շարունակական դեպրեսիաների բուժման գործում: Նրանք նախատեսել են դա պարզել հետագա հետազոտությունների ընթացքում, բայց ենթադրում են, որ դեղամիջոցը կարող է երկարատեւ ազդեցություն ունենալ:






