Ամերիկացի գիտնականները լայնածավալ հետազոտություն են անցկացրել` հասկանալու, թե արդյոք իմաստ ունի խանութ գնալուց առաջ կազմել անհրաժեշտ ապրանքների ցուցակ, թե բավական է հենվել սեփական հիշողության պաշարների վրա: 

Հետազոտողներն ընդհանուր առմամբ 700 գնորդի հետ փորձարկում են անցկացրել: Փորձարկումներից մեկի շրջանակում կամավորներին 20 մրգից եւ բանջարեղենից կազմված ցուցակ են տվել: Հարցվածների մի մասի մոտ այդ ցուցակում ներառվել են լավ հայտնի խնձորներ, բանաններ եւ կաղամբ, իսկ մյուսների մոտ` հազվագյուտ   (ԱՄՆ-ի համար) բողկեր, կոկոսներ եւ թուզ: Պարզվել է, որ երկրորդ դեպքում գնորդները ստիպված են լինում անցնել բոլոր դարակների մոտով` անընդհատ ստուգելով ցուցակը, իսկ առաջին ցուցակի մթերքները հեշտորեն հիշում էին: 

Բացի այդ, գիտնականները փորձել են պարզել, թե ցուցակի քանի տարր կկարողանան մտապահել գնորդները, եթե շոփինգն ընդհատեն 10 րոպեով (գիրք կարդալու համար): Պարզվել է, որ մարդիկ լավ չեն պատկերացնում իրենց մոռացկոտության մասշտաբները եւ չեն կարողանում կանխատեսել, թե ճշգրիտ ինչը կմոռանան: 

Այդ կապակցությամբ գիտնականները բոլորին խորհուրդ են տալիս խանութ գնալ անհրաժեշտ ապրանքների ցուցակով (հետազոտության մեջ ներկայացվող վիճակագրական տվյալների համաձայն, այժմ այդպես է անում գնորդների ընդամենը 50 տոկոսը):

Այդ մասին հայտնում է Journal of Consumer Psychology ամսագիրը: