Բրազիլիայի Դաշնային սենատը հավանություն է տվել օրենքի նախագծին, որի համաձայն, երկրի բուժհաստատությունները երկրի ուռուցքային հիվանդներին տեղական արտադրության փորձարարական դեղամիջոցներ կմատակարարեն, որոնց արդյունավետությունը չի հաստատվել: 

Սինթետիկ ֆոսֆոէթանոլամինի հիմքի վրա ստեղծված դեղամիջոցը, որ մշակել են Սան Պաոլոյի համալսարանի գիտականները (Universidade de São Paulo), հիվանդների կողմից ոչ պաշտոնապես կոչվում է «քաղցկեղի դեմ դեղահաբ»: Ճիշտ է, դեղի 2015-ի նոյեմբերին տեղի ունեցած լաբորատոր փորձարկումների արդյունքները վկայում են, որ դեղամիջոցը չի ազդում քաղցկեղային բջիջների վրա եւ չի դադարեցնում քաղցկեղի աճը: Կարեւոր է նաեւ այն, որ դեղամիջոցի կազմում հայտնաբերվել են այլ նյութեր, որոնք կարող էին վտանգավոր լինել հիվանդների համար. նրանց երկրորդական հետեւանքների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:  

Չնայած լաբորատոր հետազոտությունների արդյունքները տպավորիչ չեն, մոտ ժամանակներս նախատեսված է անցնել կենդանիների վրա  «քաղցկեղի դեմ հաբերի» փորձարկմանը: Լուիս Կառլոս Դիասի խոսքով, դա հակասում է ընդունված պրակտիկային, չէ որ եթե լաբորատոր փորձարկումները չեն ապացուցել դեղամիջոցի արդյունավետությունը, սխալ է այն փորձարկել կենդանիների վրա:  

Հայտնի է, որ Սան Պաոլոյի համալսարանը մի քանի տարվա ընթացքում դեղամիջոցն անվճար տարածել է ուռուցքային հիվանդների շրջանում: Նման պրակտիկան արգելված էր, բայց մի քանի հիվանդ դատարան դիմեցին, որը նրանց կողմից հանդես եկավ` աջակցեց համալսարանի գործողություններին եւ թույլ տվեց փորձարարական դեղամիջոցները տրամադրել հիվանդներին: 

Բրազիլիայի սանիտարական վերահսկողության ազգային գործակալությունը (Anvisa) չի համաձայնել խորհրդարանականների որոշմանը, իսկ Կլինիկական ուռուցքաբանության բրազիլական ընկերակցությունը հայտնել է, որ դիմում է նախապատրաստում Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի համար` խնդրելով վետո դնել օրինագծի վրա: