Մալարիան գոյություն է ունեցել դեռեւս 100 մլն տարի առաջ եւ նրա առաջին զոհերը եղել են սողունները, ներառյալ դինոզավրերը: Նման եզրահանգման են եկել Օրեգոնի նահանգի համալսարանի գիտնականները: Հետազոտությունը հրապարակված է American Entomologist ամսագրում:

Ավելի վաղ համարվում էր, որ մալարիան համեմատաբար ժամանակակից ծագում ունեցող հիվանդություն է` 15 հազարից 8 մլն տարեկան: Դրա հիմնական հարուցիչ է հանդիսանում պարզագույն Plasmodium-ների ցեղը, իսկ տարածվում է մոծակների օգնությամբ:

Այս հիվանդության բոլոր նախնիական ձեւերը կարող էին փոխանցող միջատների լայն սպեկտր օգտագործել, ինչպես նաեւ առաջանալ մալարիայի տարբեր շտամմների կողմից: Գիտնականները կարծում են, որ մալարիան կարող էր մեծ ազդեցություն ունենալ երկրի վրա կենդանիների էվոլյուցիոն զարգացման եւ վերացման վրա: 

Իր հոդվածում Օրեգոնի նահանգի համալսարանից միջատաբան Ջորջ Պոյնարը պնդում է, որ մալարիան կարող էր փոխանցող միջատների մեջ ի հայտ գալ ավելի քան հարյուր մլն տարի առաջ եւ դառնալ դինոզավրերի անհետացման պատճառներից մեկը: 

Գիտնականն իր ենթադրությունը հիմնում է մոծակի մեջ մալարիայի հարուցիչների հայտնաբերման վրա. մոծակը մնացել էր մոտավորապես  15-20 մլն տարեկան քարացած ձյութի մեջ: Դա այնպիսի շտամմ էր, որը ոչնչով չէր տարբերվում ժամանակակից շտամմներից: Պոյնարը կարծում է, որ մալարիան մինչեւ ժամանակակից ձեւերը զարգացել է փոխանցող միջատների հետ միասին, որոնք ի հայտ են եկել դինոզավրերի ժամանակներից առաջ: