Ոչ այնքան հեռու ապագայում սեքսն անհրաժեշտ չի լինի երեխա սաղմնավորելու համար. հնարավոր կլինի ուղղակի ընտրել որոշակի հատկանիշներով, օրինակ` աչքերի կամ մազերի կոնկրետ գույնով հետաքրքրող սաղմը: Այդ սենսացիոն տեսության կողմնակից է գիտնական-գենետիկ Հենգ Գրիլին:
Նրա կարծիքով, գիտնականները շուտով կսկսեն կնոջ մաշկից սաղմնավորման համար պիտանի ձվաբջիջներ ստանալ: Իսկ սաղմնավորման գործընթացի համար, որը կընթանա լաբորատոր պայմաններում, անհրաժեշտ կլինի հոր սերմնահեղուկը: Չի բացառվում, որ սովորեն նաեւ սպերմատոզոիդներ ստեղծել եւ աճեցնել լաբորատորիայում, ինչը հնարավորություն կտա մանկածնության գործընթացը լիովին արհեստական դարձնել:
Նման եղանակով ստացված երեխաներին հնարավոր կլինի «դիզայներական» կոչել, որովհետեւ ծնողները կկարողանան ընտրել ոչ միայն նրանց արտաքինը, այլեւ գենետիկական այլ առանձնահատկություններ: Նման մոտեցումը, ամեն ինչից բացի, կբացառի վատ ժառանգականությամբ երեխաների ծնունդը:
Ինչ վերաբերում է տեխնոլոգիային, որը կօգնի ապագա մարդուց հանել բոլոր բացասական, ավելորդ բաները, գիտնականի կարծիքով, դրա հայտնվելը լիովին իրատեսական է: Այսօր արդեն գիտնականները կարող են ի հայտ բերել ժառանգական եղանակով փոխանցվող հիվանդությունները Արդյունքում լիովին առողջ երեխաներ կծնվեն իդեալական գենետիկայով: Ավելին, այդ մեթոդները նույնասեռ զույգերին հնարավորություն կտան սեփական երեխաներն ունենալ:






