ԱՄՆ-ի բժիշկներն աշխարհում առաջին անգամ լյարդի փոխպատվաստում են արել ՄԻԱՎ -դրական դոնորից ՄԻԱՎ -դրական հիվանդին:Վրահատությունը հնարավոր է դարձել ԱՄՆ-ում ՄԻԱՎ -ով հիվանդ մարդկանցից դոնորական օրգաններ վերցնելու 30-ամյա արգելքը չեղարկելուց հետո:
Բժիշկ Դորի Սեգեւը նշել է, որ մինչ այդ երկրում ՄԻԱՎ- դրական հիվանդներին ներպատվաստում էին ՄԻԱՎ- բացասական դոնորների օրգաններ, սակայն ՄԻԱՎ-ով հազարավոր հիվանդներ, որոնք լյարդի կամ երիկամների պատվաստման կարիք ունեին, շարունակում էին մահանալ, քանի որ հերթը նրանց այդպես էլ չէր հասնում: Միեւնույն ժամանակ ՄԻԱՎ դրական մարդկանց օրգանները կարելի էր օգտագործել այլ ՄԻԱՎ- դրական մարդկանց կյանքերը փրկելու համար:
Օրենքը, որը 1980-ականներին էր գրվել, արգելում էր ՄԻԱՎ դրական մարդկանց օրգաններ օգտագործել փոխպատվաստման համար, բայց այդ ժամանակվանից ի վեր բժշկության ու մասնավորապես ՄԻԱՎ–ի բուժման ոլորտում շատ բան է փոխվել, դրա համար էլ մասնագետները արեցին հնարավոր ամեն ինչ, որպեսզի օրենքում փոփոխություններ մտնեն ու հնարավոր դառնա ՄԻԱՎ դրական մարդկանց օրգաններն օգտագործելը:
«Սա անհավանական օր է մեր հիվանդանոցի ու մեր թիմի համար ու, ինչն ավելի կարեւոր է, լյարդի փոխպատվաստման կարիք ունեցող ՄԻԱՎ հիվանդնեի համար: Այս մարդկանց համար սա երկրորդ կյանքի հնարավորություն է», - նկատել է բժիշկ Սեգեւը մամուլի ասուլիսի ժամանակ:






