Գիտնականները վերջնականապես համոզվել են, որ Զիկա վիրուսով վարակվելը անմիջական կապ ունի նորածինների մոտ միկրոցեֆալիայի զարգացման, Գիյեր Բարեի համախտանիշի ու մի շաք այլ նեվրոլոգիական հիվանդությունների հետ, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ( ԱՀԿ) հաշվետվության մեջ:
«Փորձարարական ու խմբակային հետազոտությունների ու «պատահականություն – վերասկողություն» մեթոդով հետազոտությունների հիման վրա արվել է հիմնավորված գիտական եզրակացություն, որ Զիկա վիրուսն է Գիյեն-Բարրեի համախտանիշի, միկրոցեֆալիայի ու մի շարք այլ նեվրոլոգիական խախտումների պատճառը», - ասվում է ԱՀԿ զեկույցոմ: - «Զիկա վիրուսի տարածման համատեքստում 13 երկրներ ու տարածքներ հայտնել են Գիյեն Բարրեի համախտանիշի ու այդ համախտանիշով մարդկանց արյան անալիզում Զիկա վիրուսի առկայության հաստատված դեպքերի հաճախացման մասին»:
Ինչպես նշել է բժիշկ Աննե Շուխատը՝ Հիվանդությունների հսկողության ու կանխարգելման ամերիկյան կենտրոնից, մարդկանց հիմա հետաքրքրում է մեկ կարեւոր հարց՝ եթե կինը հղիության ընթացքում վարակվի Զիկա վիրուսով, ի՞նչ հավանականություն կա, որ դա կհանգեցնի պտղի մոտ միկրոցեֆալիայի ու այլ խնդիրների զարգացման: Բժշկի խոսքով, ծայրաստիճան կարեւոր է հնարավոինս արագ գտնել թե այս հարցի պատասխանը, թե վիրուսի տարածումը կանխելու միջոցները:
Հիշեցնենք ո Զիկա վիրուսը սուր վարակիչ հիվանդություն է, որը մարդուն է փոխանցվում մոծակների միջոցով (կա տեսակետ, որ այն փոխանցվում է նաեւ սեռական ճանապարհով) ու սովորաբար բնութագրվում է տենդով, որը բարորակ ընթացք է ունենում: Սակայն վիրուսը վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ ենթադրվում է, որ այն պտղի մոտ միկրոցեֆալիա ու ուղեղի այլ ախտահարումներ է առաջացնում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հարավային ու Հյուսիսային Ամերիկաներում Զիկա տենդի բռնկումը այս տարվա փետրվարի 1-ին անվանեց միջազգային մասշտաբի արտակարգ բժշկական իրադրություն: Այս պահին վիրուսն արդեն թափանցել է մոլորակի արեւմտյան կիսագնդի 55 երկրներից 21-ը: ԱՀԿ կանխատեսումներով, 2016-ին Հարավային ու Հյուսիսային Ամերիկաներում այս վիրուսով կարող է վարակվել մինչեւ 4 մլն մարդ:






