Հակոբյանների բժշկական տոհմի հիմնադիրը Սուրեն Իվանի Հակոբյանն է, որ ծնվել եւ մասնագիտական գործունեություն է ծավալել ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում...
«Կոչումով բժիշկ» նախագիծը ներկայացնում է Երեւանի ու մարզերի բժշկական այն գերդաստաններին, որոնց բժիշկ սերունդները նպաստել են մեր երկրի առողջապահական համակարգի զարգացմանը, ներդրում ունեցել եւ շարունակում են ունենալ բազմաթիվ մարդկային կյանքերի փրկության գործում:
Հակոբյանների բժշկական տոհմի հիմնադիրը Սուրեն Իվանի Հակոբյանն է, որ ծնվել եւ մասնագիտական գործունեություն է ծավալել ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Նա Երեւանի պետական բժշկական համալսարանի առաջին շրջանավարտներից էր: Քչերին է հայտնի, որ անվանի քաղաքական գործիչ, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը Սուրեն Հակոբյանի որդին էր, որ ընտրել էր հոր մասնագիտական ուղին` քաղաքական-հասարակական ակտիվ աշխատանքին զուգահեռ, նա նաեւ կոչումով բժիշկ էր:
1984-2014թթ. աշխատել է Երեւանի 12-րդ պոլիկլինիկայում` որպես թերապեւտիկ բաժանմունքի ղեկավար։ Դավիթ Հակոբյանը 1988թ. երկրաշարժի տարիներին մի խումբ բժիշկների հետ մեկնել է աղետի գոտի՝ ակտիվ մասնակցություն ունենալով փրկարարական աշխատանքներում:
Հակոբյանների բժշկական երրորդ սերնդի ներկայացուցիչներն են Դավիթ Հակոբյանի երեք դուստրերը, ինչպես նաեւ եղբորոդին` Ռեմի Հակոբյանը: Ամբողջական տեքստը կարող եք կարդալ այստեղ http://moh.am/?section=static_pages/index&id=679&subID=712։





