Մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց տոնի առթիվ կանանց անվճար բժշկական ծառայություններ մատուցելու Առողջապահության նախարարության ակցիայի շրջանակում չի գործելու «խնամի-ծանոթ-բարեկամ»  սկզբունքը։ Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, Կառավարության մոտ լրագրողներին ասաց ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։

«Մենք բժիշկներով որոշել ենք կանանց տոների առթիվ նվեր անել՝ անվճար դարձնելով բոլոր բժշկական ծառայությունները, բացի կոսմետիկ վիրահատություններից»,-ասաց նախարարը՝ նշելով, որ նախարարությունը մշակելու է ծառայությունների փոխհատուցման մեխանիզմները։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարել է կանանց առողջության պահպանման միամսյակ, որի շրջանակում Երեւանում և մարզերում կանանց կտրամադրվեն անվճար մի շարք հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում` կիրականացվեն անվճար վիրահատություններ: