Տրանսգենդեր Թոմաս Բիթին, որն աշխարհում երեխա ծննդաբերած առաջին տղամարդն է դարձել, երկրորդ անգամ ամուսնացել է եւ մտածում է էլի երեխաներ ունենալ: 

Արտաքինից 46-ամյա Էմբեր Նիկոլսի եւ 42-ամյա Թոմաս Բիթիի ամուսնությունը ոչնչով չի տարբերվել համեստ ամուսնական հանդիսություններից, որոնք ամեն օր կատարվում են ամբողջ աշխարհում, գրում է Daily Mail-ը: Բայց բոլոր հյուրերը, որոնք ներկա են եղել հանդիսությանը, գիտեին, որ դա սովորական հարսանիք չէ, իրականում հարսն ամուսնանում է… հարսի  հետ:  Չնայած նա փեսացու է: Հարցն այն է, որ Թոմաս Բիթին անցյալում կին է եղել, հետո դարձել է  աշխարհում առաջին տղամարդը, որին հաջողվել է ոչ միայն հղիանալ, այլեւ երեք առողջ երեխա ծննդաբերել: 

«Հղի տղամարդու մասին» հաղորդագրությունները ԶԼՄ-ներում հայտնվել են   2007 թվականին: Բիթին, որին ծնվելիս ծնողները Թրեյսի Լագոնդինո անունն էին տվել, մի քանի տարի առաջ հորմոնային թերապիաի կուրս էր անցել եւ մի շարք վիրահատությունների էր ենթարկվել տղամարդ դառնալու համար: Միաժամանակ նրա մոտ անվնաս էին մնացել վերարտադրողական օրգանները: 

Սեռը փոխելուց մեկ տարի անց ամերիկացին ամուսնացել էր Նենսի Գիլլեսպիի հետ: Շուտով պարզվել էր, որ տրանսգենդերի կինը անպտղությամբ է տառապում: Այդ ժամանակ նրանք որոշել էին, որ իրենց ընտանիքում կծննդաբերի ամուսինը: Առաջին ԱՄԲ-ն ցանկալի արդյունք չէր տվել, բայց արդեն երկրորդ փորձից Թոմասը հղիացել էր   (բեղմնավորման համար անանուն դոնորի կենսաբանական նյութն էր օգտագործվել): Այդպես ընտանիքը աղջիկ էր ունեցել, իսկ դրանից հետո նույն եղանակով ամերիկացին երկու տղա էր ունեցել: 

Բայց երեխաների ծննդից կարճ ժամանակ անց ամուսինները բաժանվեցին: Ճիշտ է, դրա համար գրեթե չորս տարի պահանջվեց, որովհետեւ Արիզոնայի իշխանությունները, որտեղ այդ ժամանակ ապրում էր զույգը, չէին ուզում ընդունել ամուսնության օրինականությունը, որը կնքվել էր Հավայիներում: 

Անցյալ տարվա վերջին Թոմասը վերջապես ձեռք բերեց երկար սպասված ազատությունը եւ սկսեց պատրաստվել նոր ընտրյալի` տարրական դպրոցի տնօրեն Էմբեր Նիկոլսի հետ ամուսնությանը: 

Նախօրեին Թոմասը եւ Էմբերը ամուսնական երդում են տվել հիսուն հյուրի ներկայությամբ: Ամերիկուհուն չի շփոթեցնում, որ իր ամուսինը նախկինում կին է եղել: Ավելին, Նիկոլսը եւ Բիթին արդեն մտածում են համատեղ երեխայի մասին: Ճիշտ է, այս անգամ երեխային ամենայն հավանականությամբ կծննդաբերի Էմբերը, որն արդեն հասուն` 19 տարեկան աղջիկ ունի նախորդ հարաբերություններից:  

Թոմասը դեռ չի կորցրել մանկածնության կարողությունը, բայց հորմոնային լուրջ թերապիայից եւ երեք երեխայի ծննդից հետո նրա օրգանիզմը շատ է հյուծված եւ պատրաստ չէ եւս մեկ հղիության: