Աշխարհում առաջին իմպլանտն է ստեղծվել, որը թմրակախվածություն ունեցող մարդկանց կօգնի պայքարել օպիոիդների նկատմամբ հակման դեմ: ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) հայտնել է, որ արդեն այս ամսվանից կսկսվի թմրամոլների համար դրա ներդրումը:
Փոխարինիչ թերապիայի համար ամերիկացի բժիշկները իմպլանտ են օգտագործում, որը կրճատում է թմրանյութի նկատմամբ հակումը: Այն դանդաղեցնում է նաեւ հերոինին ընտելացումը:
Լուցկու չափ ունեցող իմպլանտի կառուցվածքը բազմաթիվ առավելություններ ունի դեղահաբերի համեմատ. դժվար է այն սխալ օգտագործել, անօրինականորեն վերավաճառել, չի կարելի մոռանալ եւ անհնար է գողանալ:
Մասնագետները պարզաբանում են, որ արտադրանքի տեղադրումը կատարվում է այն բանից հետո, երբ հիվանդը թմրանյութերից եւ դեղահաբերում փոխարինիչներ ընդունելուց հետո վերադառնում է համեմատաբար նորմալ վիճակի:
Իմպլանտն աստիճանաբար մարմի մեջ է ներարկում այն նյութը, որը ճնշում է օպիոիդների հանդեպ հակումը, մարդուն օգնում է կես տարվա ընթացքում հաղթահարել կախվածությունը: Ճիշտ է, կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ որոշ հիվանդների մոտ այնուամենայնիվ պահպանվում է դեղահաբի կարիքը նույնիսկ իմպլանտի առկայության դեպքում:
Այսօր Ամերիկայում պաշտոնապես հաշվվում է 2 մլն-ից ավելի թմրամոլ, որոնք իրենց հերոին են ներարկում, բայց նրանց միայն կեսն է բժշկական օգնություն ստանում: Բուժման դեղամիջոցների համար մինչեւ 2 մլրդ դոլար է ծախսվում:
Որոշ բժիշկներ, իմիջիայլոց, թերահավատորեն են վերաբերվում նման սարքերի կիրառության գաղափարին, որովհետեւ կարծում են, որ դրանց կիրառության դեպքում հիվանդները հույսը կդնեն իմպլանտի վրա, չփոխելով կենսաոճը:
Չնայած այնուամենայնիվ բացառված չէ, որ այդ սարքը լրացուցիչ օգնություն կբերի: Այժմ ամերիկացի բժիշկը, օրենքի համաձայն, կարող է ընդամենը 30 թմրամոլի հետեւել, որոշ դեպքերում այդ թիվը կարող է ավելացվել մինչեւ 100:
Մասնագետները կարծում են, որ իմպլանտների պրակտիկայի կիրառությունը ամերիկացի օրենսդիրներին թույլ կտա ավելացնել այդ նորմերը: Նախատեսվում է սարքը թերապիայի մեջ օգտագործել թմրամոլների վարքի շտկման եւ վերականգնման հետ միասին:





