Նորածին երեխան, որը լույս աշխարհ է եկել կեսարյան հատումով, չի ուզում մորից բաժանվել, եւ լալիս է, երբ մանկաբարձը փորձում է նրան տանել՝ անհրաժեշտ պրոցեդուրաները կատարելու համար։

Այս հուզիչ տեսանյութը, որում ցուցադրված են փոքրիկի կյանքի առաջին րոպեները, դիտել են հազարավոր մարդիկ ողջ աշխարհում։ Ցավոք սրտի ոչ մոր, ոչ երեխայի մասին ոչինչ հայտնի չէ։ Խոսակցությունը կամ իսպաներեն է, կամ պորտուգալերեն։