ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մարտի 8-ին այցելեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն եւ շնորհավորեց կանանց՝ մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ։
«Ես շնորհավորում եմ մեր բոլոր կանանց մարտի 8-ը եւ ցանկանում, որ երջանիկ լինեն։ Ամենամեծ երջանկությունը, իմ կարծիքով, մայրանալն է», - ասաց Առողջապահության նախարարը։
Ծննդատանը նախարարի այցի պահին մոտ 50 նորածին կար եւ եւս 30 կին դեռ նոր էին պատրաստվում մայրանալ։ Նախարարության աշխատակիցները մայրերին ծաղիկներ, իսկ նրանց երեխաներին փոքրիկ նվերներ պարգեւեցին, իսկ ԱՆ աշխատակազմի Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, ում նախարարը ժպիտով կոչեց «երկրի գլխավոր տատիկ», կանանց խորհուրդներ տվեց կրծքով կերակրելու եւ կերակրման ընթացքում ճիշտ սնվելու վերաբերյալ։





