Ավստրալիայի հիվանդանոցներից մեկում նախածննդաբերական ցավերով կին է ընդունվել, որը 272 կգ էր կշռում: Քանի որ հիվանդն ավելի վաղ բժիշկների վերահսկողության տակ չէր եղել, ծննդաբերության ընթացքում բարդություններից խուսափելու համար բժիշկները որոշել են կեսարյան հատում կատարել:
Ի սկզբանե բուժանձնակազմը կարծել է, թե ստիպված կլինեն եռյակ ընդունել: Սակայն մոր արգանդում ընդամենը մեկ երեխա էր: Բժիշկներն ապշել են, երբ նրան դրել են կշեռքին. նա 18,1 կգ է կշռել: Մոր եւ հսկայական «փոքրիկի» վիճակը բավարար էր:
ԶԼՄ-ները գրում են, որ առայժմ բոլորովին պարզ չէ, թե ինչ խնդիրների կարող է բախվել երեխան, որի քաշը ծննդի պահին մոտեցել է երկու տասնյակ կգ-ին:
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 1839 թվականին, երբ նորածնի քաշը 17,2 կգ էր կազմել:





