16 տարեկան դեռահաս Ամարի Հոլլը, որը սրտի փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել, հիվանդանոցային մահճակալի վրա պարել է:

Ամարի Հոլլը ծնվել է սրտի աջ հատվածի հիպերպլազիայի համախտանիշով եւ արդեն 2 տարեկանում 3 վիրահատության է ենթարկվել: Անցյալ տարի նրան բուժող բժիշկը հայտարարել է, որ սիրտը ծանրաբեռնվածությունները չի հաղթահարում եւ փոխպատվաստում է պահանջվում:

Ամարին դեկտեմբերից Մերիլենդի նահանգի Բժշկական կենտրոնի կլինիկայում հարմար դոնորի է սպասել: Փոխպատվաստումը կատարվել է մայիսի վերջին:

Չնայած ախտորոշմանը, դեռահասը պարել շատ է սիրում: Այդ պատճառով վիրահատությունից հետո արդեն 6 օր անց նա իր ունակություններն է ցույց տվել բուժանձնակազմին:

Բժիշկների կանխատեսումներով՝ Ամարին կարող է դպրոց եւ սովորական կենսակերպին վերադառնալ արդեն աշմնանը: