Մոսկվայի Վերեսաեւի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել կոմայի վիճակում գտնվող տղամարդ, «Վկոնտակտե»-ում հաղորդում է Mash օգտատերը: Վերակենդանացման բաժանմունքում գտնվելու 1,5 ժամում 55-ամյա մոսկվացին, որը սրտի կաթված էր ստացել, 30 անգամ մահացել է:
Ռեանիմատոլոգների ջանքերի շնորհիվ Մխիթար Թարիեւը ուշքի է եկել, իսկ հետո դարձյալ գիտակցությունը կորցրել է եւ կոմայի մեջ հայտնվել: Բժիշկները, որոնց հաջողվել է հիվանդի կյանքը փրկել, պնդում են, որ սա ռեկորդ է:
Ինքը Մխիթարն ասել է, որ կոմայի ժամանակ ինքը երազներ է տեսել:
«Ցանկանում էի ինչ-որ տեղ գնալ, բայց ինչ-որ մեկը ձեռքս բռնել ու ասում էր՝ իբր, պետք չի, դու դեռ պետք է ապրես»,- ասել է նա:
Նրա կյանքը փրկած բժիշկներին նա իր երկրորդ ծնողներն է անվանել:





