«Հարցրու բժշկին» հերթական հաղորդման հյուրն է մաշկասեռավարակաբան Հովհաննես Հովհաննիսյանը։ Արձակուրդների շրջանում ակտուալ է դառնում սեռավարակների թեման։ Ինչ վտանգներ են պարունակում հյուրանոցը, լողափը, լողավազանը, ծովը։ Այս հարցերի պատասխանները դիտեք տեսանյութում։

  • Հյուրանոցի համարում ոտաբոբիկ քայլելով հնարավո՞ր է վարակվել սնկային հիվանդությամբ։
  • Ծովի կամ լողավազանի ջուրը, լողափի ավազը, շեզլոնգը կարո՞ղ են մաշկավեներական վարակներ փոխանցել։
  • Ծովի աղի ջուրը կամ լողավազանի քլորը կպաշտպանե՞ն սեռավարակներից ջրում սեքսով զբաղվելու դեպքում։
  • Արդյոք օրալ սեքսի ժամանակ վարակվելու վտանգները նո՞ւյնն են, ինչ որ վագինալ եւ անալ սեքսի ժամանակ։
  • Ճի՞շտ է, որ դաշտանի ժամանակ սեքսը մեծացնում է վարակվելու հավանականությունը։
  • Մաշկային հիվանդությունները (ոչ սեռավարակները) կարո՞ղ են փոխանցվել սեռական հարաբերությունների ժամանակ։
  • Կա՞ն արդյոք քսուքներ, որ կարող են պաշտպանել մաշկային վարակներից։

Մեր հաջորդ հյուրը գինեկոլոգ է: Նա կանդրադառնա հղիության վերաբերյալ տարածված «չի կարելիներին»։ Ձեր հարցերը բժշկին կարող եք ուղղել մեր ֆեյսբուքյան էջով՝ https://www.facebook.com/mednewsam/ կամ էլեկտրոնային փոստով՝ medicine @news.am: Ամենահաճախ հնչող հարցերը կներառենք մեր հարցաշարում: