Հայաստանի բուժհաստատությունների օպտիմալացումը շարունակվում է, բայց ոչ մի բժիշկ առանց ոչ համարժեք աշխատավարձով առաջարկության չի մնում: Օգոստոսի 31-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ պատասխանելով հարցին, թե օպտիմալացման արդյունքում բազմաթիվ բժիշկներ կարող են առանց աշխատանքի մնալ:

Նախարարի խոսքով՝ ոմանք համաձայնում են, ոմանք՝ ոչ, բայց բոլորն էլ առաջարկություն ստանում են: