Անոթային հիվանդությունները մեր օրերում բավական տարածված են: Անտեսման դեպքում դրանք կարող են տարբեր դրսեւորումներ ունենալ։ Աշխարհի բնակչության ավելի քան 70 տոկոսը տառապում է անոթային խնդիրներով, Հայաստանում այդ ցուցանիշը շուրջ 60 տոկոս է։
«Սլավմեդ» ԲԿ-ն առաջարկում է անոթային հիվանդությունների բուժում վերջին սերնդի լավագույն սարքավորումների եւ մեթոդների կիրառմամբ, որոնք հնարավորություն կտան վերջնականապես լուծել երակների հիվանդությանը վերաբերող ցանկացած խնդիր:
Որո՞նք են մազանոթային աստղիկների առաջացման պատճառները, ի՞նչ են դրանք մեզ հուշում, ինչպե՞ս բուժել խնդիրը եւ ի՞նչ հետեւանքներ կարող են առաջանալ հիվանդության անտեսման դեպքում. պարզաբանում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանը:





