ԱՄՆ Թենեսի նահանգից կինը հաջողությամբ աղջիկ է ունեցել, որը լույս աշխարհ է եկել 24 տարի սառեցված մնացած սաղմից, հայտնում է CBS News-ը:
26-ամյա Թինա Գիբսոնը հղիացել էր այս տարվա մարտին: Նոյեմբերի 25-ին Թինան առողջ երեխա է ծնել. դստերը Էմմա են կոչել:
Թենեսիի համալսարանի հետազոտողները նշել են, որ խոսքը եզակի դեպքի մասին է. Էմման առաջին երեխան է, որի սաղմը սառեցվել էր 24 տարի առաջ:
Ստացվում է, որ Գիբսոնի դուստրն իր մայրիկից ընդամենը մեկ տարուց քիչ ավելի է փոքր:








