Վիրաբույժը հիվանդի հայմորյան խոռոչից հանել է կիստա եւ.... ատամի պլոմբ: Վիրահատությունը կատարել է վիրաբույժ Աշոտ Թորոսյանը Երեւանի VicMed բժշկական կենտրոնում:
Վիրահատությունից առաջ վիրաբույժը NEWS.am Medicine-ի թղթակցին ասել է, որ հիվանդի մոտ հայմորյան խոռոչում կիստա է հայտնաբերվել, բայց ռենտգեն հետազոտությունը նաեւ հստակ ցույց է տվել օրգանիզմում օտար մարմնի առկայությունը, որը, ամենայն հավանականությամբ, ատամի պլոմբի համար նախատեսված նյութ է:
«Ամենայն հավանականությամբ, պլոմբը հայմորյան խոռոչում հայտնվել է հիվանդի ատամը բուժելիս եւ հայմորյան խոռոչում հայտնված օտար մարմինն էլ առաջացրել է կիստա», - ասել է բժիշկը:
Վիրաբույժը կատարել է էնդոսկոպիկ հայմորոտոմիա եւ մաքրել հայմորյան խոռոչը: Նման վիրահատությունները բարդ չեն եւ տեւում են ոչ ավել, քան մոտ 40-60 րոպե՝ կախված իրենց բարդության աստիճանից: Հիվանդին վիրահատության ժամանակ անզգայացում են անում:
Տեսանյութում կարող եք դիտել, թե ինչպես է արվում էնդոսկոպիկ հայմորոտոմիա, իսկ տեսանյութի վերջում կարող եք տեսնել հեռացված նյութն ու կիստան:





