Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ Հայաստանում օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման եւ բուժման թեմային, ինչպես նաեւ քիմիաթերապիայի դեղամիջոցներին:

Նա նշեց, որ նախկին բոլոր կառավարությունները մեզ կերակրել են Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի մասին առասպելներով, մինչդեռ իրականում այստեղ բուժումը կազմակերպված է բրոնզե դարի մակարդակում, իսկ օնկոլոգիական դեղամիջոցների գները սարսափելի բարձր են, քանի որ դրանք ներկրում են իշխանություններին մոտ կանգնած օլիգարխները:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հերթական անգամ տեղեկանք ներկայացրեց Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի իրավիճակի մասին, ինչպես նաեւ նշեց, որ նոր կառավարության առաջնահերթությունն է լինելու առողջապահության առաջնային օղակը եւ ուռուցքաբանությունը: Նա նշեց, որ կառավարությունը որոշակի քայլեր կձեռնարկի դեղերի գների նվազեցման համար եւ կստանձնի այն դեղերի գրանցման գործառույթը, որոնք անհրաժեշտ են օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար:

Մանրամասները՝ տեսանյութում: