Թեխասից մայրիկի արձագանքը, երբ նրա մեկամյա դստրիկն առաջին անգամ կարողացել է լսել ձայները, հանգստյան օրերին համացանցն ուղղակի նվաճել է: Այս մասին հայտնում է FoxNews-ը:

Մենք կարող ենք Այլայի մորը՝ Աննա Էսլերին տեսնել Կուկի օտորինոլարինգոլոգիայի հիվանդանոցում, երբ նա երեխային պահել է ծնկներին, եւ փոքրիկ աղջնակը սկսում է շարժվել եւ հպվել աջ ականջին: Կադրից դուրս լսվում է մեկ այլ մարդու ձայնը, որն ասում է. «Այո, դու դա լսեցիր»:

Երբ Աննան նայել է իր երեխային, սկսել է հեկեկալ:

«Ես կարծում էի, թե նա լաց կլինի, երբ նրա կոխլեարային իմպլանտն ակտիվացվի, եւ մի փոքր ուշ նա այդպես էլ արեց, երբ դա ճնշող զգաց: Բայց տեսնել, որ նա ձայները լսում է, եւ դա վայելելը պարզապես անհավանական էր»,- հիվանդանոցում ասել է աղջկա մայրը:

Վիրահատությունը կատարել է Քրիսթեն Հոնսինգերի հիվանդանոցի օտորինոլարինգոլոգների խմբի բժիշկը:

Ընտանիքը պատմել է, որ ապագայում Այլայի մոտ որոշ դժվարություններ կառաջանան, այդ թվում՝ դժվար կլինի հասնել տարեկիցներին եւ իրականում լսել սովորել:

«Նա արդեն դրական է արձագանքում՝ երբեմն շրջվում է ձայների ուղղությամբ (ինչը նախկինում երբեք չէր արել), երաժշտության տակ պարում է, հանգստանում է, երբ մենք ենք իր համար երգում: Մենք իսկապես չենք կարող բառերով նկարագրել մեր ուրախությունը եւ երախտագիտությունը նոր հնարավորությունների համար, որը մեր դստրիկը ստացել է իր կյանքում եղած այս բոլոր բարի մարդկանց շնորհիվ»,- ասել է մայրիկը: