Կալիֆորնիայի հիվանդանոցներից մեկում մի կին լույս աշխարհ է բերել հազվադեպ հանդիպող միանման եռյակի, ինչը հանդիպում է 100 միլիոնից մեկ դեպքում:

Sky News-ը տեղեկացնում է, որ Էբբի, Բրի և Լորել Հեփերները ծնվել են նոյեմբերի 22-ին: էբբին և Բրին կշռում են մոտ 1,4կգ, իսկ Լորելը՝ 1,8 կգ:

Եռյակը ձևավորվել է բեղմնավորված մեկ ձվաբջջի՝ 3 մասի բաժանվելու հետեւանքով։

Հիվանդանոցի բժիշկներից մեկը նշել է, որ բեղմնավորման բնական ճանապարհով միանման եռյակի լույս աշխարհ գալու դեպքերը շատ հազվադեպ են և դժվար է հաշվարկել նման ծնունդների հաճախականությունը: