• Դուբլինից 18-ամյա Միլոիս Մերֆին իր հղիության մասին չի կասկածել…
  • Մինչեւ իր համար էլ անսպասելի երեխային ծննդաբերել է սեփական բնակարանի խոհանոցում:
  • Ծննդաբերությանը նախորդած ամիսներին Միլոիսին անհանգստացրել են փորացավերը եւ փսխումով սրտխառնոցը:
  • Սակայն նա կարծել է, թե ստամոքսի հետ կապված խնդիրներ ունի:
  • Ծննդաբերության օրը Միլոիսը խոհանոց է գնացել, եւ նրա ջրերն արտահոսել են:
  • Միլոիսի աղջիկն անհաս է ծնվել եւ ընդամենը 458 գրամ էր կշռում:
  • Երեք ամիս շարունակ նրան պահել են նեոնատալ վերակենդանացման բաժանմունքում:
  • Հիմա երեխան առողջ է. նրան հիվանդանոցից դուրս են գրել, եւ նա արդեն տանն է՝ ծնողների հետ:
  • Հիմա նա կշռում է 3,6 կգ: Նրան անվանակոչել են Հարփեր: