• 13 տարի առաջ 68-ամյա Պատրիցիա Բոլլի մոտ կրծքագեղձի քաղցկեղ են հայտնաբերել, եւ նա հաջողությամբ բուժվել է:
  • Մեկ տարի առաջ վարսահարդար Նիկկի Մաքկլյուրը կտրվածք անելիս Պատրիցիայի գլխի վրա տարօրինակ ճաղատ բիծ է նկատել:
  • Վարսահարդարն անհանգստացել է, չնայած բիծը չէր ցավում եւ քոր չէր առաջացնում:
  • Պատրիցիան բժշկի է դիմել, եւ պարզվել է, որ նրա մոտ առկա է 4-րդ փուլում գտնվող մետաստազներով կրծքագեղձի քաղցկեղ:
  • Հիմա Պատրիցիան քիմիաթերապիայի հաբեր է ընդունում եւ լավատեսորեն է տրամադրված: