Այսօրվա մեր հաղորդման հյուրն է քիթկոկորդականջաբան ՆՈՒՆԵ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ: Նա պատասխանում է հետեւյալ հարցերին.

  • Ինչո՞ւ են ականջները փակվում հարբուխի ժամանակ:
  • Իսկ ինչո՞ւ են ականջները փակվում բարձունք վերելքի ժամանակ կամ ջրում սուզվելիս:
  • Մրսածությունն ու գրիպը կարո՞ղ են ականջի բորբոքում առաջացնել եւ ինչո՞ւ:
  • Ինչի՞ հետեւանքով է ականջի մեջ ծծմբային խցանում առաջանում:
  • Մարդն արդյոք կարո՞ղ է ինքնուրույն վերացնել այդ խցանումները:
  • Գրիպի բարդություններն ինչպե՞ս են բերում լսողության թուլացման կամ կորստի:
  • Ինչո՞ւ է բարձր ձայնը կամ ուժեղ հարվածը թմբկաթաղանթի պատռվածք առաջացնում:
  • Եթե հարվածից հետո մարդը ականջի փակվածություն է զգում, ի՞նչ է պետք անել:
  • Արդյոք վտանգավո՞ր է երկար ժամանակ ականջակալներով երաժշտություն լսելը:
  • Մարդու լսողությունը եւ նրա երաժշտական լսողությունը որեւէ փոխկապվածություն ունե՞ն:
  • Ինչո՞ւ որոշ մարդիկ երաժշտական լսողություն չունեն:
  • Ականջի բորբոքումն արդյոք կարո՞ղ է ինքնաբերաբար անցնել՝ առանց բուժման:
  • Ականջի բորբոքման դեպքում տաքացնող կոմպրեսներն օգնո՞ւմ են: