Հայաստանում 3 երեխա արդեն ծնվել է «Հայ»  ասոցիացիայի (Asociacion HAY) շնորհիվ, որը  «Հայ Մանուկ» ծրագրի շրջանակում վճարում է երեխա չունեցող զույգերի ԱՄԲ պրոցեդուրան: Ասոցիացիայի հիմնադիր Տիգրան Հակոբյան-Հովհաննիսյանը NEWS.am Medicine-ին պատմեց, որ եւս 1 երեխա կծնվի շուտով, 20 զույգ այժմ անհրաժեշտ հետազոտություններ է անցնում ԱՄԲ-ի իրականացման համար, իսկ 930 զույգ սպասում է իր հերթին:

Մինչեւ այսօր ասոցիացիան երեխա չունեցող հայ զույգերի ԱՄԲ պրոցեդուրայի համար վճարում էր ամբողջ աշխարհի հայերի նվիրատվությունների շնորհիվ:

Այժմ ասոցիացիան առաջին հովանավորն ունի. Yerevan Zipline Airlines-ը խոստացել է իր շահույթի 20 տոկոսը ասոցիացիային փոխանցել:

«Մեզ արդեն միանում են կազմակերպություններ եւ դա շատ կարեւոր է: Կարծում եմ, որ արդյունքը տեսանելի կլինի արդեն հաջորդ տարի», - NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Հակոբյան-Հովհաննիսյանը:

Ասոցիացիայի ղեկավարությունը հույս ունի, որ մոտ ապագայում այլ կազմակերպություններ եւ ընկերություններ ցանկություն կհայտնեն միանալ տվյալ նախագծի հովանավորների թվին՝ նպաստելով երկրում երեխաների ծնունդին: Իսկ այժմ դեռ նախաձեռնությանը միացել է դերասան Անդրանիկ Հարությունյանը, որը, իր խոսքով, պատրաստ է ամեն կերպ աջակցել ասոցիացիայի աշխատանքին:

Հիշեցնենք, որ ասոցիացիան շահույթ չի հետապնդում, նվիրատվությունների յուրաքանչյուր լուման ծախսվում է պացիենտների համար, իսկ ամեն մի դոնոր կարող է տեսնել նվիրատվությունների եւ ծախսերի ցուցակները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեղեկատվություն ասոցիացիային նվիրատվություններ կատարել ցանկացողների համար՝

Ասոցիացիայի կայքը՝ http://asociacionhay.org/donate/project/1

Youtube` https://www.youtube.com/channel/UCdBHU6ShyMjf8cBQ9dh4gYA 

Ասոցիացիայի հավելվածը iTunes-ում՝  https://itunes.apple.com/us/app/association-hay/id1367431145?mt=8

Ասոցիացիայի հավելվածը Google Play-ում՝ https://play.google.com/store/apps/details?id=com.asociacion.hay

Բանկային փոխանցում՝ Caixabank, Spain

BIC/SWIFT CODE: CAIXESBBXXX

IBAN: ES79 2100 6802 5401 0004 1224

Номер счета: 2100-6802-54-0100041224