Հայաստանում առաջին անգամ կատարվեց թոքի զարկերակի ստենտավորում: Հիվանդը 4 տարի շնչարգելություն, ջերմություն ուներ: 35-ամյա Գարիկ Պետրոսյանը, ինչպես հայտնում է https://erebunimed.com/-ը, երկար ժամանակ նաեւ դժվարանում էր քայլել:
Այս տարիների ընթացքում նա հանրապետության բոլոր կլինիկաներում է եղել: Այդպես էլ լիարժեք չի ախատորշվել, թեեւ հետազոտություններ է անցել նույնիսկ Գերմանիայում: Արտերկրում 1,5 տարի հետազոտություններից եւ ապարդյուն բուժումներից հետո միեւնույն է, Գարիկի առողջական վիճակը չի կարգավորվել:
Միայն «Էրեբունի» ԲԿ սրտաբանանական կենտրոնի ղեկավար Համլետ Հայրապետյանը հիվանդի նախնական զննության ժամանակ կասկածեց թոքի զարկերակի խցանում, ինչն էլ հաստատվեց լաբորատոր-գործիքային հետազոտություններից հետո:
«Էրեբունի» ԲԿ բժիշկները որոշեցին գնալ աննախադեպ քայլի: Հայաստանում առաջին անգամ «Էրեբունի» ԲԿ ինտերվենցիոն սրտաբան Արսեն Ծատուրյանը կատարվեց թոքային զարկերակի ստենտավորում:
Մանրամասները՝ տեսանյութում:





