Կաթվածահար տղամարդը կարողացավ շարժել վերջույթները շնորհիվ իրեն միացված էկզոկմախքի, տեղեկացնում է CNN-ը։
Լիոնի 28-ամյա բնակիչ Թիբոն վնասել էր ողնուղեղը՝ ընկնելով պատշգամբից, եւ նախկինում կարողանում էր շարժել միայն ձախ մկանն ու դաստակը։
Գրենոբլի համալսարանի (Ֆրանսիա) հետազոտողները, Clinatec կենսաբժշկական հետազոտական կենտրոնի եւ CEA հետազոտական կենտրոնի գիտնականները փոխպատվաստել են գրանցող սարք Թիբոյի գլխի երկու կողմում, ուղեղի եւ մաշկի միջեւ, որպեսզի հետեւեն սենսամոտորային կեղեւին՝ գլխուղեղի այն հատվածին, որը պատասխանատու է շարժական գործառույթի եւ զգացողությունների համար։
Երկու տարվա ընթացքում Թիբոն ուսումնասիրել է էկզոկմախքում ներկառուցված ծրագիրը՝ կառավարելով ավատարին՝ վիդեոխաղի վիրտուալ կերպարին, նրան ստիպելով քայլել ու դիպչել 2D եւ 3D օբյեկտներին։
Ուսուցման արդյունքում Թիբոն կարողացավ անցնել 145 մետր եւ 480 քայլ՝ վերահսկելով ավատարի եւ էկզոկմախքի միջեւ կապը։
Գիտնականների խոսքով՝ այս տեխնոլոգիան փորձնական է, բայց եթե այն ապացուցի իր կենսունակությունը, կկարողանա բարելավել շատ պացիենտների կյանքի որակը։





