Բժշկական աշխարհը միավորել է ուժերը՝ հանուն վիրավոր զինվորի առողջության: «Էրեբունի» ԲԿ-ում ամերիկացի պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի գլխավորությամբ կատարվել է նորարարական վիրահատություն:

Արցախում Ռոբերտ Անտոնյանը հրազենային վնասված էր ստացել, որի հետեւանքով վնասվել էր դիմային նյարդը: Անհրաժեշտ էր սեղմ ժամկետում կատարել վիրահատություն, այլապես դիմային նյարդը վերականգնելը անհնար կդառնա:

Հայաստանում, սակայն, նման վիրահատություն չէր կատարվել: Վիրահատության ընթացքում անջատվել է ենթալեզվային նյարդը, ապա՝ դիմային նյարդը, որոնք այնուհետեւ միացվել են իրար:

Մանրամասները՝ տեսանյութում: