Յոթ քաղաքացիները, որոնց Մոսկվայի օդանավակայանից հետ էին ուղարկել Հայաստան, անցել էին կորոնավիրուսի լաբորատոր թեստավորում, բայց՝ թղթային տարբերակով, ինչը այս ծրագրի շրջանակներում ընդունելի չէր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ կառավարության նախորդ նիստին մանրամասն ներկայացվել էին այն պայմանները, որոնք բավարարելու դեպքում քաղաքացիները առանց որեւէ խոչընդոտի կարող են հատել սահմանը:
«Այստեղ QR կոդի խնդիրը չէ, թեստի պատասխանը եղել է թղթային: Իսկ որոշումը հստակ ասում է, որ պիտի լինի հավելվածի միջոցով՝ էլեկտրոնային», - ասած նախարարը:
Նա նեւ նշեց, որ չի կարող պատասխանել լրագրողների հարցին այն մասին, արդյոք պետությունը փոխհատուցելու է տուժած քաղաքացիների կրած վնասները:





