Նույնիսկ առողջացման պարագայում կորոնավիրուսը լուրջ հետեւանքներ է թողնում առողջության վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, կորոնվիրուսային վարակից առողջացումից հետո շատերը մի շարք խնդիրների են բախվում, այդ թվում՝ նյարդային համակարգի հետ, սրտային հիվանդությունների սրման հետ եւ այլն:
Վերջին օրերին, Ավանեսյանի խոսքով, Հայաստանում նկատվում է հիվանդացության երիտասարդացում եւ ծանր դեպքերի ավելացում, ինչը կարող է կապված լինել նոր՝ դելտա շտամի ներթափանցման հետ: Այս շտամը աչքի է ընկնում ոչ միայն ավելի լայն տարածմամբ, այլ նաեւ հիվանդության ավելի ծանր ընթացքով: Եւ եթե նախկին շտամների դեպքում քրոնիկ հիվանդություններ եւ ռիսկի այլ գործոններ չունեցող մարդիկ ռիսկերից զերծ էին, նույնը հնարավոր չի ասել նոր շտամի մասին:
Ավանեսյանի խոսքով, Հայաստանի հիվանդանոցները այս պահի դրությամբ ահահովված են թթվածնի սարքերոբ եւ կայաններով, բայց դժվար է կանխատեսել, թե հետագայում ինչպիսի իրավիճակ կլինի:





