«Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների և Siemens Healthineers ընկերության միջև վերջերս կնքված հուշագրով այժմ աշխարհի տարբեր երկրների բժիշկները նորագույն սարքավորումներով աշխատելու հմտություններ ձեռք կբերեն մեր երկրում՝ նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնում:
Առաջին խումբը ժամանեց Ղազախստանից: «Էրեբունի» ԲԿ-ում Ղազախստանի տարբեր բժշկական կենտրոնների նյարդաբանները և նյարդավիրաբույժները մի քանի օր ստացան տեսական և պրակտիկ գիտելիքներ:
Տեսական գիտելիքները կաթվածի բուժման նորագույն մեթոդների վերաբերյալ է, իսկ արդեն անգիոգրաֆիկ սենյակում նրանք հնարավորություն ունեն տեսնել ներանոթային վիրահատությունները, որոնք իրականացվում են նոր անգիոգրաֆով:
Մանրամասները՝ տեսանյութում:





