Հայկական Hi.BIONIC.HAND ընկերությունն աշխատում է ձեռքի բիոնիկ պրոթեզի ստեղծման ուղղությամբ։ Նախատիպն արդեն կա, որը պետք է կատարելագործվի, որպեսզի արտադրական մոդել ստեղծվի։
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին ասել է ընկերության ղեկավար Աշոտ Հովսեփյանը, բիոնիկ պրոթեզի աշխատանքի սկզբունքը հետեւյալն է. հատուկ սարքերի օգնությամբ հաշվվում են այն մկանների էլեկտրական իմպուլսները, որոնք պահպանվել են ձեռքի անդամահատումից հետո։ Ազդաշնաշը փոխանցվում է բիոնիկ ձեռքին, որը կարող է ծալել եւ բացել բոլոր մատները, բռնելու շարժումներ անել, պտտել դաստակը։
Մասնագիտությամբ բժիշկ Աշոտ Հովսեփյանը նշել է, որ իրենք նախատեսում են ստեղծել պրոթեզի ավելի կատարյալ մոդել՝ վիրաբուժական ճանապարհով ներդրված չիպով, որը կհաշվի հենց նյարդերի ազդանշանները։ Այս դեպքում, նրա խոսքով, պրոթեզի կառավարումն ավելի ճշգրիտ կլինի։ Գումարած՝ ձեռքի մատների վրա տեղադրված սարքերի օգնությամբ «կարելի» կլինի սովորեցնել շոշափել, եւ ուղեղին կփոխանցվեն ազդանշաններ այն մասին, թե ինչ տեսակի նյութի է հպվում, ինչ ջերմության եւ այլն։
Hi.BIONIC.HAND-ի թիմը ոչ մեծ դրամաշնորհ է ստացել բարձրտեխնոլոգիայան արդյունաբերության նախարարությունից («Գաղափարից դեպի բիզնես»), բայց աշխատանքը շարունակելու համար կպահանջվի ներդրողների մասնակցություն։
Բիոնիկ ձեռքը ներկայացվել է «Առողջապահությունը եւ ֆարմացիան» ցուցահանդեսում, հոկտեմբերի 28-30-ին։





