Աշխարհի առաջատար նյարդաբանները Երևանում են՝ միասին քննարկելու գլխուղեղի կաթվածի կանխարգելմանն ու բուժմանը նվիրված հիմնահարցերը:
Արդեն երրորդ անգամ է՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնը, ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնը, Կաթվածի հայկական խորհուրդը կազմակերպում են Կաթվածի գարնանային դպրոց: Այս անգամ այն անցկացվում է Կաթվածի եվրոպական կազմակերպության աջակցությամբ:
Երկօրյա գիտաժողովին մասնակցում են ՌԴ-ից, Վրաստանից, Եվրոպայից, Իսրայելից, Կանադայից, ԱՄՆ-ից և Ավստրալիայից ժամանած հայտնի մասնագետներ:
Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանալ նաև աշխարահռչակ հայազգի նյարդաբաններ, որոնք կանգնած են Հայաստանում սուր կաթվածի բուժման պետական ծրագրի ստեղծման ակունքներում:
«Էրեբունի կկարծեմ թե լավագույն կենտրոններ են մին է, և իրենց արդյունքները նույնիսկ կրնան մրցիլ միջազգային արդյունքներու հետ։ Այդ տեսակետ է, մենք շատ ուրախ ենք, գրեթե միջազգային մակարդակներուն հասած են», ասում է Ալբերտայի համալսարանի նյարդաբան, Հայաստանի կաթվածի խորհրդի անդամ Ալբերտ Սկոնը։
Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի տարբեր բուժհաստատությունների նյարդաբաններ, նեյրովիրաբույժներ, ռադիոլոգներ, թերապևտներ և ռեաբիլիտոլոգներ։ Արտասահմանցի բժիշկները նրանց են ներկայացնում կաթվածի ախտորոշման և բուժման արդիական խնդիրները, առաջատար երկրների նորագույն մոտեցումները:





