Ես որևէ կապ չունեմ «Ուիգմոր» կլինիկայի հետ, իմ ընտանիքի որևէ անդամ չունի որևէ բաժնեմաս տվյալ կլինիկայում: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, կառավարութունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է նախարարությունը շարունակում միլիոնավոր դրամների պայմանագրեր կնքել «Ուիգմոր» կլինիկայի հետ։
Ճշտող հարցին, թե այդ դեպքում անձնական սիմպատիայի հա՞րց է, որ պայմանագրեր են կնքվում հենց այդ կլինիկայի հետ, նախարարը պատասխանեց. «Առողջապահության նախարարությունը կնքում է տարեկան պայմանագրեր բոլոր մանկական ծառայություններ տրամադրող բոլոր կազմակերպությունների հետ»։





