Եվրակովկասյան սրտաբանական գիտաժողով՝ Հայաստանում: Հերթական անգամ աշխարհի տարբեր երկրների սրտաբանները հավաքավել են մեկ վայրում՝ քննարկելու սրտաբանության ոլորտի վերջին ուղեցույցերը: Առողջապահության նախարարության և ASAF-ի աջակցությամբ այս անգամ գիտաժողովը կազմակերպել է Հայաստանի սրտաբանների ասոցիացիան: Պարբերաբար կազմակերպվող այս գիտաժողովների ընթացքում քննարկվում են ոլորտի վերջին նորությունները, խնդիրները, ներկայացվում նորագույն մոտեցումները: Հայաստանը սրտաբանության ոլորտում մեծ քայլերով է առաջ գնում՝ տարեցտարի ավելացնելով ծրագրերը և պետական աջակցությունը:
Հայաստանի սրտաբանների ասոցիացիան ղեկավարում է առողջապահության նախարարի՝ սրտաբանության հարցերով խորհրդատու, «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կենտրոնի ղեկավար Համլետ Հայրապետյանը: Պրոֆեսորի հրավերով Հայաստանում են այս ոլորտի առաջատար մասնագետները, որոնք համաշխարհային մեծ հեղինակություններ են: Այստեղ են նաև հայազգի սրտաբաններ, որոնք եվրոպական նորագույն ուցեցույցների հեղինակներ են:





