«Էրեբունի» ԲԿ վերականգնողական ծառայությունում իրականցվում է վերականգնողական եւ ֆիզիոթերապեւտիկ բուժում` նորագույն եւ արդյունավետ մեթոդների, սարքավորումների կիրառմամբ: Այստեղ մատուցվում են վերականգնողական, ֆիզիոթերապեւտիկ, ինչպես նաեւ լոգոպեդի ծառայություններ:
Այսօր ծառայությունում օգտագործվում են վերականգնողական բժշկության մեջ կիրառվող բոլոր առաջատար մեթոդները՝ բուժական ֆիզկուլտուրա, ֆիզիոթերապիա, մանուալ թերապիա: Ներդրված են ապարատային եւ ձեռքով մերսման մեթոդները, աշխատանքային թերապիա եւ կինեզոթերապիա:
Համագործակցության հերթական քայլը «Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստում» ծրագիրն է, որի շրջանակում կենտրոն են այցելել Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիայի ղեկավար Նիկոլաս Թավուկջյանը, «Թերապիստները Հայաստանի համար» ՀԿ ղեկավար Արմինէ Պապիկեանը, «Պոլարիս» ընկերության ղեկավար Մայքլ Լանդրին։
Նրանք ծանոթացել են վերականգնողական ծառայության հնարավորություններին, կարեւորել փորձի փոխանակումը մասնագետների միջեւ:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետ, որի նպատակն է մասնագետներ վերապատրաստել վերականգնողական բժշկության բնագավառում՝ տարածաշրջանում առաջատարներ դառնալու եւ գիտելիքները եւ հմտությունները իրենց բնագավառի այլ մասնագետներին փոխանցելու նպատակով։
Ստեղծման պահից ի վեր «Էրեբունի» ԲԿ վերականգնողական ծառայությունում բազմաթիվ հիվանդներ փրկվել են հաշմանդամությունից, ազատվել սուր ցավերից՝ վերադառնալով իրենց բնականոն կյանքին:





